Logo

«Լիվերպուլի» դարպասապահը վերսկսել է մարզումները

16:05 / 27.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերը վերսկսել է մարզումները:

«Ալիսոնը մասամբ մարզվել է ընդհանուր խմբում, իսկ այսօր արդեն ամբողջական մարզում է անցկացնելու: Հույս ունենք, որ առաջիկա խաղում նա հասանելի կլինի»,- մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Բեկերը ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բորնմութի» (3-0) և «Վեսթ Հեմի» (5-1) դեմ հանդիպումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ