«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ակումբից։ Այդ մասին հայտնում է անգլիական գրանդի պաշտպոնական կայքը։
Իսպանացի դարպասապահը մերսիսայդյան ակումբում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից և 26 խաղում դարպասը 7 անգամ պահել է անառիկ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` 37-ամյա Ադրիանը երկու տարվա պայմանագիր է կնքելու է իսպանական Լա լիգան ներկայացնող «Բետիսի» հետ։ Դարպասապահն անդալուզյան ակումբի մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում եղել է 1998-2012 թթ.։