Logo

«Լիվերպուլի» անակնկալ պարտությունը

18:57 / 14.04.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում ընդունեց «Քրիսթալ Փելասին» և անսպասելիորեն պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 14-րդ րոպեին խփեց հյուրերի անգլիացի հարձակվող Էբերեչի Էզեն:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 32 խաղից հետո 71 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Լոնդոնի «Արսենալի» հետ, որը 31 հանդիպում է անցկացրել: Առաջատար և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» անցկացրած 32 խաղից հետո 73 միավոր ունի:

«Քրիսթալ Փելասն» այս հաղթանակից հետո 33 միավորով բարձրացավ 14-րդ տեղ: Լոնդոնյան ակումբը երրորդ հաղթանակը տարավ Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0-1

Էբերեչի Էզե, 14

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ