Անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը սոցցանցերում հայտնել է, որ վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
18-ամյա ֆուտբոլիստն ունի հաղորդիչ մկանի խնդիր, ինչի պատճառով բաց էր թողել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը (0-1):
Հիշեցնենք, որ Բայչետիչը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Լիվերպուլի» գլխավոր թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ: