Logo

«Լիվերպուլը» գոլառատ խաղում հաղթեց «Նյուքասլին»

02:59 / 02.01.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Նյուքասլին» ու հաղթեց 4-2 հաշվով։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը նաև վրիպեց 11-մետրանոցից։ Անգլիայի առաջնությունում Սալահը գոլերի թիվը հասցրեց 151-ի։

«Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 45 միավորով և 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ասթոն Վիլայից»։ «Նյուքասլը» 29 միավորով 9-րդն է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 4-2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 49, 86 (11մ), Կյորտիս Ջոնս, 74, Կոդի Գակպո, 78 - Ալեքսանդր Իսակ, 54, Սվեն Բոտման, 81

Վրիպում 11-մետրանոցից` Մոհամեդ Սալահ, 22 («Լիվերպուլ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ