Logo

«Լիվերպուլն»՝ Անգլիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:02 / 30.07.2022• Վիդեո
null

Անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» վիճարկեցին երկրի սուպերգավաթը:

Մերսիսայդցիները հաղթանակ տարան 3:1 հաշվով: «Լիվերպուլի» կազմում գոլի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահը, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը: «Քաղաքաբնակների» միակ գնդակը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:

«Լիվերպուլն» իր պատմության մեջ 16-րդ անգամ տիրացավ Անգլիայի սուպերգավաթին: «Մանչեսթեր Սիթին» նման հաջողություն գրանցել է 6 անգամ:

Յուրգեն Կլոպը նվաճեց մարզչական կարիերայի 12-րդ տիտղոսը, որից 7-ն՝ անգլիական ակումբում:

Անգլիայի Սուպերգավաթ

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3-1

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ 21, Մոհամեդ Սալահ 83, Դարվին Նունյես 90+4 - Խուլիան Ալվարես 70

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ