Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում հետնապահների թվում գտնվող «Նոթինգհեմ Ֆորեստը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով անակնկալ հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց տանտերերի նիգերիացի հարձակվող Տայվո Ավոնյին:
Այս հաղթանակից հետո «Նոթինգհեմ Ֆորեստը» հեռացավ վերջին տեղից ու 9 միավորով 19-րդն է: «Լիվերպուլը» երրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում ու 16 միավորով 7-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Նոթինգհեմ Ֆորեստ» - «Լիվերպուլ»՝ 1-0 (տեսանյութ)
Տայվո Ավոնյի, 55