Logo

Լիսանդրո Մարտինեսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ

16:55 / 30.10.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը հոկտեմբերի 30-ին մարզվել է ընդհանուր խմբի հետ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն

Արգենտինացի ֆուտբոլիստն առաջիկա խաղերում կընդգրկվի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Նա երկար ժամանակ դուրս էր մնացել շարքից վնասվածքի պատճառով: 

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում երեք խաղից բաղկացած հաղթական շարք ունի:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ