Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով վիրահատության կենթարկվի, հաղորդում է է TyC Sports-ը։
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Քրիստալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի մրցավեճի երկրորդ խաղակեսում (0-2) և խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով։
27-ամյա Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել նույնքան ասիստ: