Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» 3-0 հաշվով հաղթել է «Պորտիմոնենսիին» և 20-րդ անգամ դարձել երկրի չեմպիոն։
Մայրաքաղաքային ակումբը չեմպիոնությունն ամրագրեց «Բենֆիկայի»` «Ֆամիլիկանից» կրած պարտությունից (0-2) հետո։
«Սպորտինգն» առաջնության ավարտից երկու տուր առաջ ունի 84 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Բենֆիկան» 76 միավորով երկրորդն է, «Պորտուն» 66 միավորով երրորդ տեղում է։
«Սպորտինգը» երեք տարի անց վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը։ Ակումբը 39-ամյա մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ երկրորդ անգամ է դառնում Պորտուգալիայի չեմպիոն։