Logo

Լիրենն ու Գուկեշը չպարզեցին հաղթողին

17:49 / 04.12.2024Շախմատ
null

Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում հավասարությունը շարունակվում է։ Չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշի 8-րդ պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի։ Պարտիան ավարտվեց 51-րդ քայլին։ Սպիտակ խաղաքարերով խաղում էր աշխարհի գործող չեմպիոն Լիրենը։ Մրցամարտի հաշիվը 4-4 է։

8 տուրերում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ, մյուս պարտիաները խաղաղ ելք են ունեցել։

Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա