Զեմֆիրայի ոճն անվանում են «կանացի ռոք», նրան սիրում են, գովերգում ու նրանով հիանում են:
1. Զեմֆիրա Ռամազանովան կամ նույն ինքը՝ Զեմֆիրան ծնվել է 1976 թ. օգոստոսի 26-ին Ուֆայում, թաթարա-բաշկիրական ընտանիքում:
Աղջկա հայրը՝ ՏալգատՏալխովիչը պատմության ուսուցիչ է, իսկ մայրը՝ Ֆլորիդան բուժական ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է:
Զեմֆիրան տան երկու երեխաներից մեկն է. նրա ավագ եղբայրը՝ Ռամիլը մեծ ազդեցություն է ունեցել աղջկա՝ ռոքին սիրահարվելու հարցում:
- Ես երբեք չեմ խնդրում օգնել, ես միշտ խնդրում եմ չխանգարել:

2. 5 տարեկանում Զեմֆիրան ընդունվում է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, և զուգահեռաբար երգում է նաև երգչախմբում:
Լավագույն երգերը նրանք են, որոնք գրվել են 5 րոպեում:
Երկու տարի անց 7-ամյա աղջիկը գրում է իր առաջին երգը, իսկ ավելի ուշ՝ եղբոր շնորհիվ բացահայտում է ռոքի հանդեպ իր ներսում թաքնված սերը:

3.Դպրոցում արդեն Զեմֆիրան լսում էր “Кино” խմբի, Վիկտոր Ցոյի, ինչպես նաև Թոմ Յորքի կատարումները:
Բացի երաժշտությունից Զեմֆիրան հետաքրքրվում էր նաև բասկետբոլով: 1990 թ. երգչուհին Ռուսաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականի կապիտանն էր:
Եվ այսպես՝ Զեմֆիրան լուրջ ընտրության առաջ է կանգնում՝ երաժշտություն, թե՞ բասկետբոլ: Երաժշտությունը ստվերում է թողնում սպորտը…
-
Կոնֆլիկտներ հազվադեպ եմ ստեղծում, բայց ես ծանր մարդ եմ: Կարող եմ պտտվել ու երբեք էլ չվերադառնալ: Որոշումներս շատ հազվադեպ եմ փոխում:
4. Զեմֆիրան ընդունվում է Ուֆայի արվեստի դպրոց: Ուսմանը զուգահեռ աղջիկը գումար վաստակելու նպատակով ռեստորաններում և սրճարաններում էր երգում, բայց կարճ ժամանակ անց հասկանում է, որ այդ աշխատանքն իր համար չէ և ընդունվում է “Европа Плюс”-ի մասնաճյուղ: Այդ տարիներին էլ հենց Զեմֆիրան ձայնագրում է իր “Почему”, “Снег”, “Синоптик” առաջին կատարումները:
5. 1998 թ. Զեմֆիրան ստեղծում է “Земфира” խումբը և նույն թվականին էլ խումբը ելույթ է ունենում Ուֆայի “Серебряный дождь” ռադիոյի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ավելի ուշ խմբի ձայնագրությունն ընկնում է “Мумий Тролль” խմբի պրոդյուսեր Լեոնիդ Բուրլակովի ձեռքը և նա խմբին առաջարկում է ալբոմ ձայնագրել: Մի քանի ամիս քրտնաջան աշխատանքներից հետո 1999 թ. լույս է տեսնում խմբի դեբյուտային՝ “Земфира” ալբոմը:
Ալբոմը մեծ ճանաչում գտավ երաժշտասերների մեջ և շատ շուտ տարածվեց:
Ալբոմի մեջ ընդգրկված կատարումներից առավել հայտնիներն են “СПИД”, “Ракеты”, “Ариведерчи”, “Румба”, “Маечки”,”Почему” և կատարումները:
Ալբոմի վրա աշխատել են “Мумий Тролль” խմբի մենակատար Իլյա Լագուտենկոն, ինչպես նաև խմբի կիթառահարն ու թմբկահարը:
6. Առաջին քայլն արված էր և Զեմֆիրան արագ տեմպերով շարժվում էր առաջ: Նույն՝ 1999 թ. մեկնարկում է երգչուհու առաջին համերգային շրջագայությունը, որն ավարտվում է 2000 թ. հունվարին Ռիգայում:
Այն, ինչի մասին շատ ես մտածում, անհնար է մեկ բառով նկարագրել:
7. Զեմֆիրան վերադառնում է Ռուսաստան և սկսում է իր երկրորդ ալբոմի աշխատանքները:
Այսպես, նույն՝ 2000 թ. լույս է տեսնում երգչուհու երկրորդ ՝ “Прости меня, моя любовь” ալբոմը:

Ալբոմի անվան ընտրությունը պայմանավորված է ալբոմի կազմում ընդգրկված երգերից մեկի անունով, բայց երգչուհին խոստովանում է, որ շատ դժվարությամբ է արտաբերում անունը:
-
Անկախությունը հավես բան է: Ծանր ու հավես: Դա այնպիսի մի բան է հանուն որի արժե պայքարել:
Ալբոմը 2000 թ. Ռուսաստանի ամենահաջողված ու սիրված ալբոմն էր: Այն իր վաճառքի ծավալներով ստվերում է թողել այդ տարի թողարկված բոլոր ալբոմները: Վերջինիս վաճառքի ծավալները գերազանցում էին 1 500 000 օրինակը:
Ալբոմում ընդգրկված “Искала” կատարումը հնչում էր Ալեքսեյ Բալաբանովի “Брат 2” ֆիլմում և ավելի ուշ ընդգրկվեց նաև ֆիլմի սաունդթրեքների ալբոմում:
Ալբոմում ընդգրկվեցին երգչուհու հայտնի “Хочешь?”, “Город”, “Рассветы”, “Доказано”, ինչպես նաև “Сигареты”, “Не отпускай”, “Лондон” հիթերը:
Ես գոհ եմ իմ սխալներից: Առանց դրանց անհնար կլիներ:
8. Գնալով մեծանում էր արտիստ Զեմֆիրայի հանդեպ հետաքրքրությունը:
2000 թ.”ОМ” ամսագիրը երգչուհուն հռչակեց «Տարվա մարդ»:
Նույն տարի էլ “Олимпийский” սպորտ համալիրում տեղի ունեցավ երգչրուհու առաջին շատ խոշոր մենահամերգը:
9. Լրագրողները հանգիստ չէին տալիս երգչուհուն, մարդիկ անդադար խոսում էին նրա մասին, նրան սիրում էին, մեծարում և միևնույն ժամանակ քննադատում:
-
Ինձ թվում է՝ շփման ամենաիդեալական ձևը երկխոսությունն է: Ամբոխները, ակտիվ հավաքները չեմ սիրում:
Զեմֆիրան հոգնել էր անընդհատ ուշադրության կենտրոնում լինելուց և հայտարարում է, որ դադար է վերցնում: Այնուամենայնիվ 2000 թ. երգչուհին մասնակցում է իր մանկության կուռքի՝ Վիկտոր Ցոյի հիշատակին նվիրված “Кинопробы” համերգին, որի շրջանակներում էլ ձայնագրում է Ցոյի ամենահայտնի “Кукушка” երգի իր տարբերակը:
- Ինձ թվում է՝ մարդկանց, ու այդ թվում նաև ինձ, տառապել ավելի է դուր գալիս, քան՝ ուրախանալ: Ուրախությունն առհասարակ արագ է անցնում, իսկ տառապանքը ավելի ամուր է բռնվում հոգուց:
10. Երգչուհու երրորդ “Четырнадцать недель тишины” ալբոմը լույս է տեսնում 2002 թ.: Ալբոմում ընդգրկվեցին 13 հանճարեղ կատարումներ, իսկ երգչուհին ամբողջովին փոխեց թե՛ խմբի կազմը, և թե՛ երաժշտական ոճը, Զեմֆիրան կոտրեց բոլոր կարծրատիպերը:

Այս ալբոմի օգտին Զեմֆիրան նոր համերգային շրջագայություն սկսեց. այն մեկնարկեց Չելյաբինսկից:
2003 թ. Զեմֆիրան մշակութային իր ձեռքբերումների համար արժանացավ “Триумф” մրցանակի: Այդ նույն տարի նա մասնակցեց МУЗ-ТВ -ի մրցանակաբաշխությանը և նրա “Четырнадцать недель тишины” ալբոմը ճանաչվեց լավագույնը:
11. 2004 թ. մարտին լույս է տեսնում երգչուհու չորրորդ՝ “Вендетта” ալբոմը, իսկ մայիսին մեկնարկում է նոր համերգային շրջագայությունը:

Այս տարին հատկանշական էր Զեմֆիրայի համար:
Նա երկու շատ խոշոր ու հիշվող ելույթ ունեցավ: “Максидром” ռոք-փառատոնի շրջանակներում նա ելույթ ունեցավ Իլյա Լագուտենկոյի հետ, իսկ ” MTV Russia Music Awards”-ի մրցանակաբաշխությանը՝ Queen խմբի հետ: Երգչուհին կատարեց “We are the Champions” հիթը:
Նույն տարի Զեմֆիրան որոշում է ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն երաժշտությունը «թույլ չէր տալիս», որ Զեմֆիրան մասնակցի դասերին և հանձնի քննությունները, ու Զեմֆիրան նորից ընտրության առաջ է կանգնում…
- Ես չափից շատ եմ մտածում: Մեկ-մեկ ուզում եմ, որ ուղեղս ուղղակի պայթի:
12. 2005 թ. Զեմֆիրան սկսում է համագործակցել դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Ռենատա Լիտվինովայի հետ: Լիտվինովան առաջարկում է Զեմֆիրային իր նոր՝ “Богиня: как я полюбила” ֆիլմի համար երաժշտություն գրել: Երգչուհու “Любовь, как случайная смерть” երգը ֆիլմի սաունդթրեքների մեջ է ընդգրկվում:
Ավելի ուշ նրանց համագործակցությունը շարունակվում է և Լիտվինովան նկարահանում է Զեմֆիրայի “Итоги” երգի տեսահոլովակը:
13. 2006 թ. Զեմֆիրան “Stop Контрафакт” փառատոնի շրջանակներում ելույթ է ունենում Scorpions խմբի հետ, իսկ մեկ տարի անց սկսում է իր “Дежа-вю” համերգային շրջագայությունը, որի ժամանակ հնչում են կատարումներ երգչուհու նախորդ ալբոմներից:
Համբերատարություն. ահա ինչ կուզեի իմ մեջ դաստիարակել: Թեպետ մեկ-մեկ ինձ թվում է, որ շատ համբերատար եմ:
Հենց նույն տարի էլ երգչուհին իր տեսահոլովակներով DVD է թողարկում, որի մեջ ընդգրկում է նաև Լիտվինովայի նկարահանած տեսահովոլակը:
14. 2007 թ. լույս է տեսնում երգչուհու “Спасибо” ալբոմը, որի մեջ ընդգրկվում են 2006-2007 թթ. գրված երգերը, և որով մեկնարկում է նոր երաժշտական շրջագայությունը: Շրջագայությունն ավարտվեց 2008 թ. ապրիլին Մոսկվայի “Олимпийский” համալիրում: Ավելի ուշ Զեմֆիրան խոստովանել է, որ այս համերգին երկու տարի է պատրաստվել, և որ այն նրա համար մեծ, շատ մեծ հաղթանակ է:

Այս ալբոմով Զեմֆիրան հայտարարեց, որ խումբն այլևս գոյություն չունի, և որ նա այսուհետ միայնակ է ելույթ ունենալու:
15. 2008 թ. էկրաններ է բարձրանում Ռենատա Լիտվինովայի “Зеленый театр в Земфире” ֆիլմը, որը նա նկարահանել է 2007 թ. Գորկիի այգում: Ֆիլմի պրոդյուսերը ինքը՝ Զեմֆիրան է:
Ինչ վերաբերում է արտաքին դրսևորումներին, ապա ասեմ, որ ես կտրուկ մարդ եմ ու աշխարհը բաժանում եմ սևի ու սպիտակի:
16. 2009 թ. լույս է տեսնում երգչուհու “Z-Sides” ալբոմը, որում ընդգրկվում են նրա բոլոր այն կատարումները, որոնք բացակայում են նախորդ ալբոմներից:

Զեմֆիրան խոստովանել է, որ ալբոմի գաղափարն արդեն մի քանի տարի է ինչ պտտվում էր նրա գլխում, բայց նա ֆիզիկապես անկարող էր այն իրագործել, քանի որ զբաղված էր “Вендетта” և “Спасибо” ալբոմներով:
-
Համբերատարություն. ահա ինչ կուզեի իմ մեջ դաստիարակել: Թեպետ մեկ-մեկ ինձ թվում է, որ շատ համբերատար եմ:
2009 թ. լույս է տեսնում նաև Զեմֆիրայի “Австралия” սինգլը:
17. 2010 թ. հեղինակավոր “Афиша” ամսագիրը կազմեց «Բոլոր ժամանակների 50 լավագույն ռուսական ալբոմների» ցանկը: Զեմֆիրայի դեբյուտային ալբոմը 5-րդ հորիզոնականում էր, իսկ “Прости меня, моя любовь”-ը՝ 43-րդ:
- Անկախությունը հավես բան է: Ծանր ու հավես: Դա այնպիսի մի բան է հանուն որի արժե պայքարել:
18. Երկու տարի անց՝ 2013 թ. փետրվարին լույս է տեսնում երգչուհու 6-րդ՝ “Жить в твоей голове” ալբոմը, որն իսկույնևեթ սիրվում է երգչուհու երկրպագուների և անգամ ոչ երկրպագուների կողմից:
-
Սիրունները հազվադեպ են լինում չար ու բարդույթավորված, նրանք աշխարհին ավելի հեշտ ու թեթև են վերաբերվում:

Ալբոմի վաճառքից ստացված գումարն արդեն առաջին ամսում հասնում էր 2 000 000 ռուբլու: Սա ֆենոմենալ հաջողության նշան էր:
Այս ալբոմի պրոդյուսերը ինքը Զեմֆիրան է, և ընդհանրապես, երգչուհին իր ալբոմների պրոդյուսերն է:
- Ես հեղափոխական չեմ: Ոմանք այդպիսի քաղաքացիական դիրքորոշում ունեն, պատրաստակամություն ու ձգտում բարիկադներում հայտնվելու: Ես ներքին հեղափոխության կողմակից եմ: Չեմ սիրում մասսայական հավաքները:
19. 2012 թ. Զեմֆիրան և Ռենատա Լիտվինովան հանդես եկան Լիտվինովայի “Последняя сказка Риты” ֆիլմի պրոդյուսերների կարգավիճակում: Բացի այդ երգչուհին մեծ հաճույքով ֆիլմի համար երաժշտություն գրեց:
Ֆիլմը մասնակցեց Օդեսայի և Մոսկվայի կինոփառատոններին:
Այն երեք գլխավոր հերոսուհի ունի: Այս գործը «խոսում» է սիրո, մահվան և երջանկության անվերջ փնտրտուքների մասին:
20. 2013 թ. Զեմֆիրան մասնակցում է “MTV Europe Music Awards”-ին և հաղթում «Լավագույն ռուսական կատարող» անվանակարգում:
-
Դժբախտ սերը շատ սննդարար է, ավելի քան փոխադարձը: Այդ մասին առհասարակ չի կարելի խոսել բարձրաձայն, բայց ես այդ մասին երգում եմ:
21. 2016 թ. փետրվարին երգչուհին սկսում է իր “Маленький человек” համերգային շրջագայությունը:
Շրջագայությունը երկու մասից էր բաղկացած: Առաջին մասի շրջանակներում Զեմֆիրան ելույթ ունեցավ 20 տարբեր ռուսական և արտասահմանյան քաղաքներում, իսկ երկրորդ մասի շրջանակներում՝ միայն Եկատերինբուրգում:
Զեմֆիրան հայտարարեց, որ սա իր վերջին համերգային շրջագայությունն է:
-
Ես սիրահարվում եմ տաղանդին, ոչ թե գեղեցկությանը, սերմին, միջուին, ոչ թե կեղևին:
22. Forbes ամսագրի 2015/2016 թթ. ռուսական շոուբիզնեսի ամենանշանակալի հայտնիների ցանկում Զեմֆիրան 6 000 000 դոլար եկամուտով զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը:
2016 թ. նա ձայնագրում է իր նոր՝ “Возвращайся домой” երգը:
Ես երբեք չեմ խնդրում օգնել, ես միշտ խնդրում եմ չխանգարել:

