Չինաստանի 8-ակի չեմպիոն «Գուանչժոու Էվերգրանդը» զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից:
Չինաստանի ֆուտբոլի միությունը մերժել է ակումբի՝ 2025 թվականի երկրի երկրորդ դիվիզիոնին մասնակցելու դիմումը, գրում է Xinhua-ն:
Արտոնագրի մերժման պատճառ են դարձել ակումբի կուտակած պարտքերը և ֆինանսական ծանր վիճակը:
«Գուանչժոուն» 2011-2019 թվականների ընթացքում 8 անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն, 2 անգամ հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգան:
«Գուանչժոուի» մարզիչների թվում են եղել Մարչելո Լիպին, Լուիս Ֆելիպե Սկոլարին և Ֆաբիո Կանավարոն, իսկ անվանի խաղացողներից՝ Ռոբինյոն, Ալբերտո Ջիլարդինոն, Պաուլինյոն, Ջեքսոն Մարտինեսը, Լուկաս Բարիոսը և այլք: