«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեն կարող է վերադառնալ «Լիոն»՝ հաղորդում է RMC Sport-ի լրագրող Լոյկ Տանզին։
Ըստ աղբյուրի՝ «Լիոնը» փորձում է խառնել ՊՍԺ-ի խաղաքարտերը։ Կիսապաշտպանը փարիզյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն է։ ՊՍԺ-ն դեռ անցյալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր հետաքրքրված կիսապաշտպանով, սակայն ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով չկարողացավ թիմ հրավիրել ֆուտբոլիստին։
Նդոմբելեն «Տոտենհեմում» հանդես է գալիս 2019 թվականից՝ որտեղ տեղափոխվել է «Լիոնից»՝ 60 մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։