Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն զիջել է «Նիսին» (0:0, 11-մետրանոցներով՝ 5:6): Փարիզցիների կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Լեոն կրկին աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Վերջին անգամ արգենտինացի ֆուտբոլիստը գոլ է խփել դեկտեմբերի 7-ին` Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (4:1): Դրանից հետո Մեսին մասնակցել է 4 հանդիպման՝ խաղադաշտը լքելով առանց խփած գնդակի: «Նիսի» դեմ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լեոն դիպուկ է իրացրել իր թիմի առաջին հարվածը:
Հավելենք՝ Լեո Մեսին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասակցել է 12 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ: