Logo

Լիոնել Մեսի. ««Բարսելոնայում» ինձ երբեք չեն սուլել»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:00 / 13.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Ռեալից» կրած պարտությունից հետո փարիզյան ակումբի երկրպագուների սուլոցների մասին:

«Արտասովոր զգացողություն էր, անսովոր իրավիճակ: «Բարսելոնայում» ես նման իրավիճակում չեմ հայտնվել, ամեն ինչ հակառակն էր:

Մարդկանց դժգոհությունը հասկանալի էր, քանի որ ՊՍԺ-ի հետ սա առաջին դեպքը չէր: Թիմն առաջին անգամը չէ, որ նման կերպ դուրս է մնում Չեմպիոնների լիգայից:

Ամենաշատն ինձ ու Նեյմարին էին ուղղված սուլոցները, սակայն եղածը եղած է»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 8 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում 35-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ