Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Ջեսի Լինգարդը կհեռանա հարավկորեական «Սեուլից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լինգարդը վերջին խաղը կանցկացնի դեկտեմբերի 10-ին, այդ օրը «Սեուլն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կհանդիպի «Մելբուռնին»:
Անգլիացին 2024 թվականի փետրվարից է հանդես գալիս «Սեուլի» կազմում, մինչև այժմ անցկացրել է 66 խաղ, խփել 18 գոլ և կատարել 10 ասիստ:


