Logo

Լինեկերն` Ալեքսանդր-Առնոլդի մասին. «Մեծագույնները տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսելոնա»»

19:54 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, BBC հեռուստաընկերության «Match of the Day» հաղորդաշարի հաղորդավար Գարի Լինեկերը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը։

«Դա շատ տրամաբանական քայլ կլինի, քանի որ նա ջերմ հարաբերություններ ունի Ջուդ Բելինգեմի հետ և թիմի խաղին հեշտ կինտեգրվի։ Նրան մեծ հաջողություն է սպասվում այնտեղ։

«Ռեալում» Ալեքսանդր-Առնոլդի խաղը պաշտպանությունում այդքան չի քննադատվի, որքան մենք դա անում ենք Անգլիայում։ «Լիվերպուլի» համար նրա հեռանալը մեծ կորուստ կլինի, սակայն ակումբում հանդես է գալիս նաև Քոնոր Բրեդլին, որն արդեն հիանալի է դրսևորել իրեն։

«Ռեալին» մերժելն անհնար է։ «Լիվերպուլն» անհավանական ակումբ է, բայց հաճախ նոր մարտահրավերների կարիք ենք զգում։ Որքան էլ Անգլիայի Պրեմիեր լիգան լինի հզոր և հարուստ, մեծագույն ֆուտբոլիստները տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսելոնա»։ Վերջին շրջանում միակ բացառությունն Էրլինգ Հոլանդն էր, որն ընտրեց «Մանչեսթեր Սիթին»։

Ալեքսանդր-Առնոլդը կարիերայի լավագույն փուլում է։ Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ես նրան չեմ մեղադրի»,- Լինեկերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Անգլիացի պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նա մերսիսայդյան գրանդի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ «Արքայական ակումբն» արդեն պայմանագիր է համաձայնեցրել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա