«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:
«Այժմ մենք ՊՍԺ-ում կրկին տեսնում ենք հին Մեսիին: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա», գոնե մեկ տարով։ Սա իմ ցանկությունն ու հույսն է։ Ես շատ տխուր էի, երբ նա հեռացավ»,- Լինեկերի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի հաղթողը 16 տարի «Բարսելոնայում» խաղալուց հետո 2021 թվականի օգոստոսին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ: 35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: