Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Լինցի WTA-500 շարքի մրցաշարին։
Ավստրիայում կայանալիք մրցաշարի առաջին փուլում աշխարհի 49-րդ ռակետը մրցելու է Կատերինա Սինյակովայի (Չեխիա, 53-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա հունվարի 28-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 13:00-ին։ Թենիսիստուհիները միմյանց հանդիպելու են առաջին անգամ։
Մրցաշարին մասնակցելու են նաև Կարոլինա Մուխովան (Չեխիա, 19-րդ ռակետ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա, 24-րդ ռակետ), Մարիա Սակարին (Հունաստան, 31-րդ ռակետ) և այլք։