Logo

Լինց. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

19:20 / 29.01.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի WTA-500 շարքի մրցաշարում։

Ավստրիայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 22-ամյա թենիսիստուհին 6-3, 6-2 հաշվով առավելության է հասել Կատերինա Սինյակովայի (Չեխիա, 53-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Աշխարհի 49-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 12 րոպեում։

Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Պետրա Մարտիչը (Խորվաթիա, 125-րդ ռակետ)։ Թենիսիստուհիները կմրցեն հունվարի 30-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 13:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա