Logo

«Լիլը» հետաքրքիր արդյունք է գրանցել Չեմպիոնների լիգայում

12:16 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Լիլը» Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձել է երրորդ թիմը, որին հաջողվել է մեկ մրցաշարի ընթացքում հաղթանակ տանել Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի» նկատմամբ, հայտնում է Opta-ն:

Բրունո Ժենեզիոյի գլխավորած կոլեկտիվը նախորդ տուրում տանը նվազագույն հաշվով հաղթել էր «Արքայական ակումբին», իսկ երրորդ տուրում 3-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Աթլետիկոյի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2020-21 մրցաշրջանում նման ցուցանիշ էր գրանցել Լոնդոնի «Չելսին», որը հետագայում նաև նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ հաջորդ մրցաշրջանում այդ ցուցանիշը կրկնել էր «Մանչեսթեր Սիթին», որը հասել էր մինչև կիսաեզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ