Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը մարտի 27-31-ը մասնակցել է Բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիայի ADVANCE մարզչական երրորդ կուրսին։ Դասընթացը կայացել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Ծրագրի վերջին` չորրորդ հանդիպումը կկայանա հունիսի 24-30-ը գերմանական Սաարբրյուգենում։
Հիշեցնենք, որ Լիլիթ Պողոսյանը երկար տարիներ Հայաստանի առաջատար բադմինթոնիստն էր։