Լիլի Քոլինզը վերջերս The Late Late Show-ի նոր հյուրն էր, որը վարում էր Ջեյմս Քորդոնը: Շոուի ժամանակ դերասանուհին պատմել է արքայադուստր Դիանայի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իր «ձախողման» մասին:
«Լուսանկարում իմ մայրիկն է, հայրս և ես՝ Prince’s Trust բարեգործական միջոցառմանը: Ես ծաղիկներ եմ նվիրում արքայադուստր Դիանային, բայց նույն պահին միտքս փոխում եմ և փորձում հետ վերցնել դրանք»,- ասել է Լիլին:
Քոլինզը կատակով ավելացրել է. «Պատկերացնու՞մ եք, ես գրավեցի ինձ շրջապատողների ամբողջ ուշադրությունը: Չափազանց սրամիտ էի, գեղեցիկ զգեստ էի հագել: Ո՞վ էր ինձ պատժելու այնտեղ», – ավելացրել է դերասանուհին:
Բայց սա դեռ ամենը չէ: Աստղը հիշել է նաև, թե ինչպես է մի անգամ խաղալիք նետել արքայազն Չարլզի՝ Դիանայի նախկին ամուսնու վրա. «Ես խաղացել եմ արքայազն Չարլզի հետ: Եվ ես խաղալիք հեռախոսի նման մի բան նետեցի նրա գլխին», – ասել է Լիլին:
Քոլինզն ասել է, որ ինքը հաճախ է եղել թագավորական ընտանիքի հետ, քանի որ իր երաժիշտ հայրը մասնակցել է նրանց բարեգործական միջոցառումներին: