Logo

Լիգայի գավաթ. «Արսենալը», «Ման. Սիթին», «Չելսին» քառորդ եզրափակիչում են, «Լիվերպուլի» պարտությունը խոշոր հաշվով

01:58 / 30.10.2025• Ֆուտբոլ
null

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արսենալը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սուոնսիի» դեմ խաղում` վճռորոշ գոլերը խփելով խաղավերջում։

«Չելսին» գոլառատ ու թրիլերային պայքարում 4-3 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» հետ պայքարում։ Լոնդոնյան գրանդից մեկ գոլ ու երկու ասիստ գրանցեց թիմի նորեկ Ջեյմի Գիտենսը։

«Լիվերպուլն» էլ երկրորդ կազմով չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ «Քրիստալ Փելասին»` «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում պարտվելով 0-3 հաշվով։

Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև «Նյուքասլը», «Բրենթֆորդը», «Ֆուլհեմն» ու «Քարդիֆը»։

Անգլիայի Լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Բրայթոն»` 2-0

Իթան Նվաների, 57, Բուկայո Սակա, 76

«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»` 1-3

Գոնսալու Ֆրանկու, 12 - Ժերեմի Դոկու, 39, Օմար Մարմուշ, 77, Ռայան Շերկի, 90+3

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»` 3-4

Տոլուվալասե Արոկոդարե, 48, Դավիդ Մյոլեր Վոլֆ, 73, 90+1 - Անդրեյ Սանթոս, 5, Տայրիք Ջորֆ, 15, Էստևաո, 41, Ջեյմի Գիտենս, 89

Հեռացում` Լիեմ Դելափ, 86 («Չելսի»)

«Լիվերպուլ» - «Քրիստալ Փելաս»` 0-3

Իսմայիլա Սար, 41, 45, Յերեմի Պինո, 88

Հեռացում` Ամարա Նալո, 79 («Լիվերպուլ»)

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ