Ֆրանսիական Լիգա 1-ը շարունակում է ռեբրենդինգը: Կազմակերպության մամուլի ծառայությունը ներկայացրել է լիգայի չեմպիոնական նոր գավաթը:
Նոր մրցանակը կփոխարինի նախկինին, որը չեմպիոնին էր շնորհվում 2006-2007 մրցաշրջանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիգա 1-ը փոխել էր տիտղոսային հովանավորին և այժմ համագործակցում է McDonald's-ի հետ: