«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված՝ հաղորդում է Talksport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է դառնալ Պոլ Պոգբային հավանական փոխարինողը։ Մանչեսթերյան ակումբը կիսապաշտպանի համար պետք է 45-50 մլն եվրո վճարի։ Տչուամենին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ՄՅՈՒ տեղափոխվել։
«Մանչեսթեր Յունայթեդից» բացի, 21-ամյա ֆուտբոլիստով մի շարք այլ թոփ ակումբներ են հետաքրքրված, որոնց թվում են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին»։
Transfermarkt-ը 35 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։ Տչուամենիի ներկայիս պայմանագրի ժամկետը մոնեգասկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրած 12 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։