Logo

ՊՍժ-ն գոլառատ խաղում հաղթեց «Մոնակոյին»

01:59 / 25.11.2023Ֆուտբոլ
ՊՍժ-Մոնակո-2023

Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 5-2 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։

Փարիզցիների կազմում գոլերով աչքի ընկան Գոնսալու Ռամուշը, Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն, Վիտինյան և Ռանդալ Կոլո Մուանին։ Հյուրերի գոլերը խփեցին Տակումի Մինամինոն և Ֆոլարին Բալոգանը։

Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակի շնորհիվ վաստակեց 30 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» մնաց 24 միավորով և այս պահին եզրափակում է լավագույն եռյակը։

Լիգա 1, 13-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 5-2 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 18, Կիլիան Մբապե, 39, (11մ), Ուսման Դեմբելե, 70, Վիտինյա, 72, Ռանդալ Կոլո Մուանի, 90+6 - Տակումի Մինամինո, 22, Ֆոլարին Բալոգան, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա