Logo

Լիգա 1․ ՊՍԺ-ի առաջին հաղթանակը, Մբապեի դուբլը

01:05 / 27.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց փոխչեմպիոն «Լասնին» ու հաղթեց 3-1 հաշվով։ Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, իսկ ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Լասնից» հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց փոխարինման դուրս եկած գվինեացի հարձակվող Մորգան Գիլավոգին։

Սա պաշտոնական խաղերում ՊՍԺ-ի առաջին հաղթանակն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։

Ֆրանսիայի առաջնության նախորդ երկու տուրում փարիզյան ակումբը ոչ-ոքի էր խաղացել «Լորյանի» (0-0) ու «Թուլուզի» (1-1) հետ։ 

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն մեկ միավոր էր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Լասնին»։

Ֆրանսիայի առաջնություն, 3-րդ տուր

ՊՍԺ - «Լանս»՝ 3-1

Մարկո Ասենսիո, 45, Կիլիան Մբապե, 52, 90+1 - Մորգան Գիլավոգի, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ