L'Equipe-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության (Լիգա 1) ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստներին։
Ցուցակը գլխավորում է Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է։ Ֆրանսիայի հավաքականի ավագի ամսական աշխատավարձը կազմում է 6 միլիոն եվրո։
Լավագույն տասնյակում ևս Մբապեի թիմակիցներն են՝ Ուսման Դեմբելեն (ամսական 1,12 միլիոն եվրո), Մարկինյոսը (1,12 միլիոն եվրո), Լուկաս Էրնանդեսը (1,11 միլիոն), Միլան Շկրինիարը (1,11 միլիոն), Ջանլուիջի Դոնարուման (849,5 հազար եվրո), Մարկո Ասենսիոն (831 հազար եվրո), Ռանդալ Կոլո-Մուանին (750 հազար եվրո), Աշրաֆ Հակիմին (738,6 հազար եվրո) և Նորդի Մուկիելեն (700 հազար եվրո)։ Տասնյակին հաջորդում են «Մարսելի» գաբոնցի ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը, որոնք ստանում են ամսական 650 հազար եվրո։
Ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը գլխավորում է իսպանացի Լուիս Էնրիկեն։ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի ամսական աշխատավարձը կազմում 923 250 եվրո։ Էնրիկեին հաջորդում են Ադի Հյուտերը («Մոնակո», 250 հազար եվրո), Պատրիկ Վիեյրան («Ստարասբուր», 230 հազար եվրո) և Պաուլու Ֆոնսեկան («Լիլ», 220 հազար եվրո)։


