Logo

Լիգա 1-ի 9-րդ տուրի բոլոր խաղերի մեկնարկից առաջ կլինի լռության րոպե

14:52 / 19.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի ու Լիգա 2-ի առաջիկա տուրի բոլոր հանդիպումների մեկնարկից առաջ կլինի լռության րոպե, հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի լիգայի կայքը:

«Լիգա 1-ի 9-րդ ու Լիգա 2-ի 11-րդ տուրի հանդիպումների մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվեն դանակահարության զոհ դարձած, ֆրանսերենի ուսուցիչ Դոմինիկ Բեռնարի, Բելգիա - Շվեդիա խաղից առաջ ահաբեկչի կողմից սպանված երկու շվեդ երկրպագուների, ինչպես նաև Իսրայելում ու Պաղեստինում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների բազմաթիվ զոհերի հիշատակը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ «Հավր» - «Լանս» խաղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա