«Չելսիի» հարձակվող Լիամ Դելափն ուսի ծանր վնասվածք է ստացել, հայտնում է talkSPORT-ի լրագրող Ալեքս Քրուկը։
22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 6-8 շաբաթ։
Դելափն ընթացիկ մրցաշրջանում գրեթե 2 ամիս էլ բաց էր թողել ազդրի հետին մկանի վնասվածքի պատճառով։
Անգլիացին նախորդ ամռանն է «Իփսվիչ Թաունից» 35,5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի», որի կազմում 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


