Լիբերտադորեսի գավաթում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչի առաջին զույգում բրազիլական «Ֆլումինենսեի» ու «Ինտերնասինալի» միջև առաջին հանդիպումն ավարտվել էր արդյունավետ ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով: Թիմերի միջև պատասխան խաղը կայացավ «Ինտերնասիոնալի» դաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում հաշիվը բացեց արգենտինացի պաշտպան Գաբրիել Մերկադոն: Երկրորդ խաղակեսում «Ֆլումինենսեից» մեկական գոլ խփեցին Յոն Քենեդին և Գերման Կանոն:
«Ֆլումինենսեն» եզրափակիչում կհանդիպի արգենտինական «Բոկա Խունյորսի», կամ բրազիլական «Պալմեյրասի» հետ: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:


