Ուրուգվայում կայացավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության հասավ «Բոթաֆոգոյի» նկատմամբ:
Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0):
Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթեց 6-3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: