Logo

Լիբերտադորեսի գավաթ. Եզրափակիչի մասնակիցները

13:32 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում կկայանա բրազիլական դիմակայություն` «Ֆլամենգո» - «Պալմեյրաս»։

«Ֆլամենգոն» կիսաեզրափակիչում ընդհանուր 1-0 հաշվով հաղթել է արգենտինական «Ռասինգին». կողմերի պատասխան խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։

«Պալմեյրասն» առաջին խաղում «ԼԴՈՒ Կիտոյից» 0-3 հաշվով սենսացիոն պարտություն կրելուց հետո պատասխան մրցավեճում տանը չորս անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 30-ին Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» ստադիոնում, մեկնարկը` ժամը 01:00-ին։

Լիբերտադորեսի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռասինգ» (Արգենտինա) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)` 0-0 (առաջին հանդիպումը` 0-1)

Հեռացում` Գոնսալո Պլատա, 56 («Ֆլամենգո»)

«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «ԼԴՈՒ Կիտո» (Էկվադոր)` 4-0 (առաջին հանդիպումը` 0-3)

Ռամոն Սոսա, 20, Բրունո Ֆուկս, 45+5, Ռաֆայել Վեյգա, 68, 82 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ