Logo

Լի Կարսլին ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ երիտասարդական հավաքական

13:14 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լի Կարսլին հայտարարել է, որ շատ է ցանկանում, որպեսզի հնարավորինս արագ որոշվի հիմնական մարզչի նշանակումը:

«Իմ պարտականությունները հայտնի էին ամենասկզբից: Ես 3 հավաք կանցկացնեմ, առջևում ևս 3 հանդիպում ունենք, դրանից հետո հույս ունեմ, որ կվերադառնամ երիտասարդական հավաքականում իմ աշխատանքին»,- 50-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է The Times-ը:

Հիշեցնենք, որ Լի Կարսլին 2021-ից է աշխատում Անգլիայի երիտասարդական հավաքականում, իսկ Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո ժամանակավորապես գլխավորել է Անգլիայի հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ