Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային տուրի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը մրցում է ճապոնացիների հետ և հաղթում է 1-0 հաշվով։
Խաղի մեկնարկից առաջ ավանդական թիմային լուսանկարում գերմանացիները ձեռքով ծածկել են իրենց բերանները՝ դժգոհություն հայտնելով ԼԳԲՏ համայնքին աջակցության համար OneLove գրությամբ ավագի թևկապ կրելու դեմ ՖԻՖԱ-ի արգելքից:

«Մենք ցանկանում էինք օգտագործել մեր ավագի թևկապը Գերմանիայի հավաքականում ունեցած արժեքները պաշտպանելու համար՝ բազմազանություն և փոխադարձ հարգանք:
Մյուս ժողովուրդների հետ միասին մենք ցանկանում էինք, որ մեր ձայնը լսելի լինի։ Դա քաղաքական հայտարարություն չէր, մարդու իրավունքները սակարկելի չեն։ Սա պետք է ընկալել որպես կանոն, բայց դա դեռ այդպես չէ: Ահա, թե ինչու է այս ուղերձը մեզ համար այդքան կարևոր: Մեզ համար ավագի այդ թևկապից զրկելը նույնն է, ինչ մեզ զրկել ընտրելու իրավունքից: Մենք կանգնած ենք մեր դիրքի վրա»,- նշված է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) հայտարարության մեջ:


