Նախկին բասկետբոլիստ Ջեյ Ջեյ Ռեդիկը պաշտոնապես նշանակվել է «Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր մարզիչ: 40-ամյա մասնագետի համար «Լեյքերսում» աշխատանքը կդառնա առաջինը մարզչական կարիերայում:
Ռեդիկը 15 տարի խաղացել է NBA-ում: Այդ ընթացքում նա միջինում վաստակել է 12,8 միավոր, տիրել 2 անդրադարձի և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Ամերիկացին համարվում էր իր ժամանակների լավագույն շութերներից մեկը: Կարիերայի ընթացքում 3-միավորանոցները նա նետել 41,5 տոկոս արդյունավետությամբ:
Կարիերայի ավարտից հետո Ջեյ Ջեյը ESPN-ում աշխատել է որպես վերլուծաբան և մեկնաբան, ինչպես նաև փոդքասթ է վարել NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսի հետ: