Logo

«Լեյքերսը» հավերժացրեց իր նախկին բասկետբոլիստի խաղահամարը

13:08 / 14.01.2025Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսը» շրջանառությունից հանել է NBA-ի հնգակի չեմպիոն Մայքլ Կուպերի խաղահամարը: Հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 14-ին՝ «Սան Անտոնիոյի» դեմ հանդիպման ընդմիջմանը:

Արարողությանը ներկա են եղել Կուպերի աստղային թիմակից Մեջիք Ջոնսոնը և գլխավոր մարզիչ Փեթ Ռայլին:

Կուպերը «Շոութայմ» ժամանակաշրջանում կալիֆորնիական ակումբի կարևոր խաղացող էր: Այդ ժամանակ թիմը չեմպիոնական 5 տիտղոս նվաճեց:

Ամերիկացին NBA-ում 12 տարում միջինը մեկ խաղում վաստակել է 8,9 միավոր, բայց նրա խաղի ուժեղագույն գործոնը համարվում էր պաշտպանությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա