Լաս Վեգասում կայացավ NBA-ի նորաստեղծ՝ ներմրցաշրջանային գավաթի եզրափակիչը: Չեմպիոնական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 123:109 հաշվով հաղթեց «Ինդիանա Փեյսերսին» և դարձավ մրցաշարի առաջին չեմպիոնը:
NBA-ի գավաթի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց Լեբրոն Ջեյմսը: Անցկացրած 7 խաղում «Արքան» օգնել է կալիֆորնիացիներին հաղթել բոլորում: 38-ամյա հարձակվողը միջինում վաստակել է 26,4 միավոր, տիրել 7,9 անդրադարձի և կատարել 7,6 ասիստ: Նա խաղից նետել է 56,8 տոկոս արդյունավետությամբ, իսկ հեռու տարածությունից՝ 60,1:
Այդուհանդերձ, եզրափակիչի ամենաարդյունավետ խաղացողը «Լեյքերսի» կենտրոնական Էնթոնի Դևիսն էր: Նա գրանցեց 41 միավոր, 20 ռեբաունդ, 5 ասիստ և 4 բլոք-շոթ: Այդպիսի թվերով սա Դևիսի կարիերայի առաջին հանդիպումն էր, իսկ 40+20+2 բլոք ցուցանիշով՝ երրորդ: Այդ ցուցանիշով նա հավասարվեց պատմության ռեկորդակիրներ Կարիմ Աբդուլ-Ջաբարին, Մոզես Մելոունին և Բոբ Մակադուին: