Logo

«Լեյքերսն» իրականացրել է Լեբրոն Ջեյմսի որդու գործարքը

10:29 / 28.06.2024Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսը» դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսի որդի Բրոնի Ջեյմսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա բասկետբոլիստը նախորդ ամառ մարզաման ժամանակ սրտի կանգ էր ունեցել: Նրան հոսպիտալացրել էին, իսկ ինտենսիվ թերապիայից հետո դուրս էին գրել հիվանդանոցից:

Դեկտեմբերին Ջեյմս կրտսերը նորամուտն էր նշել Բասկետբոլի Ազգային ուսանողական ասոցիացիայի լիգայում (NCAA):

NBA-ի պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի կխաղան նույն թիմում։ 39-ամյա Լեբրոն Ջեյմսը 2018 թվականից է հանդես գալիս «Լեյքերսի» կազմում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լոս Անջելես Լեյքերսը» պատրաստ է դրաֆթի ժամանակ իրականացնել Բրոնի Ջեյմսի գործարքը, որպեսզի NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն հնարավորություն ունենա խաղալու որդու հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա