Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 110-102 հաշվով հաղթել է «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերսին»:
Հյուրերի կազմում արդյունավետությամբ աչքի է ընկել լեգենդար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 40 միավոր:
Տանտերերից ամենաարդյունավետն իսրայելցի Դենի Ավիդիան էր՝ 28 միավոր:
Հաջորդ տուրում «Լեյքերսն» արտագնա խաղում կմրցի «Դենվեր Նագեթսի» հետ: