Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 120-112 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը 40-ամյա հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր, որը գրանցել է կարիերայի հերթական դաբլ-դաբլը (42 միավոր, 17 ասիստ, 8 ռեբաունդ):
«Գոլդեն Սթեյթի» խաղարկող պաշտպան Սթեֆ Քարին խաղն ավարտել է 37 միավորով:
«Լեյքերսի» նորեկ Լուկա Դոնչիչը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Կանոնավոր առաջնության նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ բասկետբոլիստն ու All-Star-ի հնգակի մասնակիցը վերջին անգամ մանրահատակին եղել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին:


