Logo

Լևանդովսկիի տեղափոխության գործարքը կայացած է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:35 / 16.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ գործարքը կայացած է: Լեհ ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Իսպանական մամուլի տեղեկություններով, «Բարսելոնան» «Բավարիային» վճարելու է 45 մլն եվրո (ևս 5 մլն նախատեսված հավելավճարի տեքով):

33-ամյա հարձակվողը մյունխենյան գրանդի գույները պաշտպանում է 2014 թվականից: Այս ընթացքում Բունդեսլիգայի գործող չեմպիոնի կազմում Ռոբերտն անցկացրել է 375 հանդիպում, խփել 344 գոլ ու կատարել 72 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ