Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գրառում է կատարել սոցցանցերում՝ մեկնաբանելով «Էլ-Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1-3):
«Հիմա մենք ցավ ենք ապրում, բայց այս անհաջողությունը մեզ կստիպի ավելի շատ աշխատել»,- գրել է 34-ամյա գոլահարը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 տուրերից հետո «Ռեալը» 25 միավորով առաջատարն է, «Բարսելոնան» երկրորդն է՝ 22 միավոր: Վերջին 7 «Էլ Կլասիկոներից» 6-ում մադրիդցիները հաղթել են կատալոնական ակումբին: