Logo

Լևանդովսկին՝ Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների տարբերության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:15 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-3

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների տարբերության մասին:

«Իսպանիայում երկրպագուներն ավելի շատ են գնահատում տեխնիկան, քան Գերմանիայում: Այստեղ երկրպագուներն էյֆորիայի մեջ են, հաճույք են ստանում։ Միշտ ցանկացել եմ խաղալ Լա լիգայում»,- Mundo Deportivo-ի հետ հարցազրույցում նշել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին 12 տարի Բունդեսլիգայում խաղալուց հետո հուլիսի 19-ին էր Մյունխենի «Բավարիայից» 45 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա»:

Լեհաստանի հավաքականի առաջատարն ընթացիկ մրցաշրջանում կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ