Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցանակային տեղ է գրավել Freestyle Chess GOAT Challenge մրցաշարում:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը մրցաշարի վերջին տուրում հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին և զբաղեցրել երրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը:
Ֆիշերի մրցաշարում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Լևոն Արոնյանին։


