Logo

Լևոն Արոնյանը American Cup-ի սուպերեզրափակիչում հաղթել է Ուեսլի Սոյին

12:46 / 21.03.2024Շախմատ
null

Լևոն Արոնյանը նվաճել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Ամերիկայի գավաթի (American Cup) հաղթողի կոչումը:

Սուպերեզրափակիչում հայ գրոսմայստերը մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և հաղթել 2,5-1,5 հաշվով: 

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը տիտղոսի ճանապարհին հաղթել էր նաև Ռեյ Ռոբսոնին (2,5-0,5), Սամուել Սևյանին (4-2) և Ֆաբիանո Կարուանային (4-2):

«Շատ ուրախ եմ հաղթել American Cup-2024-ում: Հոգնած եմ, բայց շատ բավարարված: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում էին ինձ»,- սոցցանցերում գրել է Լևոն Արոնյանը, որը հաղթանակի համար ստացել է 90 հազար դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ