Logo

Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

10:40 / 23.01.2024Աթլետիկա
null

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ  Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հունվարի 20-ին Ղազախստանում կայացած մրցաշարում կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը: Մրցմանը մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից անցկացվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա