Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն հայտնի ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկիին էթիկայի նորմերը խախտելու պատճառով մեկ տարով պայմանականորեն հեռացրել է ֆուտբոլից։ Ավելի վաղ Սլուցկին տուգանվել էր 100 հազար ռուբլիով, հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայացած «Լոկոմոտիվ» - «Կռիլյա Սովետով» (1-1) խաղից հետո «Երկաթուղայինների» հարձակվող Արտյոմ Ձյուբան անպատվել էր լրագրողներից մեկին, որից հետո 52-ամյա Սլուցկին պաշտպանել էր «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստին, իսկ լրագրողին անվանել էր 19-ամյա հիմար։
Հիշեցնենք, որ Սլուցկին գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է Վոլգոգրադի «Օլիմպիայում», «Ուրալանում», «Մոսկվայում», «Կռիլյա Սովետովում», ԲԿՄԱ-ում, Ռուսաստանի ազգային հավաքականում, անգլիական «Հալ Սիթիում», հոլանդական «Վիտեսում», իսկ նախորդ ակումբը եղել է Կազանի «Ռուբինը», որը գլխավորել է 2019-2022 թվականներին։